Կանադացի Կեվին Ֆաստը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. նա համարվում է աշխարհի ամենաուժող քահանան: Նա ապրում և աշխատում է Օնտարիո գավառում, որտեղ մկրտության և պսակադրության արարողակարգեր է անց կացնում Սուրբ Պողոսի եկեղեցում: Նա 51 տարեկան է և 12 տարեկանից զբաղվում է ուժային սպորտով: Քահանան պարբերաբար մասնակցում է տարբեր շոուների, որոնցում ուժային ռեկորդներ է սահմանում, իսկ դրանցից ստացած հոնորարներով բարեգործություն է անում: Քահանան իր ուժերով բեռնատար, ինքնաթիռ և զբոսանավ է տեղաշարժել և միաժամանակ իր մեջքի վրա 22 կնոջ է բարձրացրել: