Նախ մինչև ցուցակին անցնելը, ասեմ, որ էտ բոլոր մարդիկ հիմնականում հայ հասարակության համար պահում են իրենց ոչ ադեկվատ : Նրանք մտքով հետ չեն գալիս Հայաստան, միայն ֆիզիկապես են այստեղ լինում: Նրանց համար առաջին երկու ամիսը դեռ ինչ որ էլիտարոտ մոմենտներա, որ էլիտար կաֆե գնան, ինչ որ Ռոմ խմեն, տեկիլան լավ խմիչքա.... Ինչ -որ տեղ գնալուց թիթիզ սիգարներ են առնում ու սկսում ծխել: Ու հիմնականում օրվա մեջ 5 անգամ զանգում են իրենց արտասահմանյան ընկերներին ու անգլերեն սկսում խոսել:


1. Օ մայ Գադ:
2. Օկ, ես կզանգեմ քեզ:
3. Լեթս միթ իրիկվա յան մի տեղ նստենք կոֆե խմենք
4. Էսօր ես շատ խառն եմ:
5. Ինչ որ այսօր լիքը հանդիպումներ ունեմ (ու էտ հանդիպումները հիմնականում վերաբերվում են ինչ որ մեկի տեսնելուն և այլն, այսինքն էն աշխատանքային հանդիպումների մասին չի խոսքը):
6. Ես չեմ ուտում միս ու միայն օրգանակ ուտելիքներ եմ օգտագործում:
7. Արա բայց ինչ կեղտոտա ստեղ:
8. Մտնում ա ամերիկյան կայքեր:
9. Ապրանք առնելու համար մենակ դրսիցա պատվիրում:
10. Ամեն առավոտ կարդումա Նյու Յորք թայմս, մթոմ ինքը բեսամբ ամերիկյան քաղաքականությամբա հետաքրքրվում:
11. Ընթացք-ընթացք ինչ որ անգլերեն դժվար բառերա ասում:
12. Հագու կապը առաջին մի երեք ամիսը ամերիկան սթայլա, բայց դե 4-րդ ամսին դառնումա Փեթակ սթայլ:


.....
Ու խմումա հիմնականում էսպրեսոոո:


Մի արեք տենց հարգելիներս, ախր մի երկուը տարում քո կյանքում շատ բան չի փոխվում է:

 

 


Անկախ Հայաստան