Կառավարությունում հիշո՞ւմ են Սերժ Սարգսյանն ինչ էր ասում. «Գլխից է պետք բռնել»։ Ու սա վերաբերում է նաև հարկային քաղաքականությանն ու առավել ևս՝ ստվերի դեմ պայքարին։ Շրջանառության հարկ եք մտցնում, 3.5 տոկոսից, հարկը իջեցնում եք 1 տոկոսի, բայց պահանջում եք, որ լրիվ շրջանառությունը երևա, իսկ դա այս պահին Տիգրան Սարգսյանին հարիր հարված է մեր փոքր ու միջին բիզնեսին։


Թղթի վրա ու տեսության մեջ, գուցե դա շատ լավ է երևում ու անգամ անհրաժեշտ, բայց գործնականում այս օրենքը կարող է բերել միայն նրան, որ բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսներ կփակվեն ու չեն դիմանա ոչ մրցակցությանը, ոչ էլ հարկային բեռին, իսկ ով էլ դիմանա՝ միևնույն է, շահույթի էական նվազում կունենա։ Ռեալ օրինակով բացատրեմ, թե ինչպես է գործում այս նոր օրենքը իրական կյանքում։


Դիցուք, ունենք մի ընկերություն, որը զբաղվում է ապրանքի ինչ որ ապրանքատեսակի սպառումով ու սպառումն իրականացնում է առաքիչների միջոցով, ովքեր ամեն օր իրենց մեքենաները բարձում են ու դուրս են գալիս գիծ և մտնելով խանութներ՝ համոզում են գնել և հնարավորինս շատ գնել իրենց ապրանքները։ Նոր օրենքի ընդունումից հետո, այդպիսի ընկերության առաքիչը էլ չի կարող բարձել այնքան՝ որքան ուզենա։ Ընկերությունը կամ պետք է անցնի պատվեր գրող-առաքող տարբերակին, ինչը փոքր ընկերության համար ավելի ծախսատար է, կամ էլ պետք է մինիմալ քանակությամբ ապրանք բարձի՝ իբր իրական պատվերների համար գրված ֆակտուրաներով, որպեսզի վստահաբար կարողանա բոլորն իրացնել, որովհետև հակառակ դեպքում մեքենան կարող են կանգնեցնել ու ստուգել ու անհամապատասխաության դեպքում տուգանել ընկերությանը և, եթե չեմ սխալվում՝ նաև առաքչին։


Հիմա շարունակեմ բնակրագրել հետևանքները նկարագրել։ Մի քանի ամիս հետո, ընդհանուր X քանակությամբ ընկերություններից Y-ը փակվում է, կամ էլ կլանվում է մեծերի կողմից, իսկ մնացածների մոտ ընկնում է ապրանքի շրջանառությունը։ Արդյունքում, շրջանառության հարկի 1 տոկոսը ավելի քիչ է լինում, քան 3.5 տոկոսը՝ ստվերային շրջանառության դեպքում։ Սրան գումարեք նաև այն, որ ավելանում է գործազուրկների թիվը ու պետությունը զրկվում է նաև այն ստվերային 3.5 տոկոսից, որը մուծում էին Y քանակությամբ փակված ընկերությունները։


Իսկ այս պատմության ամենազզվելի կողմը նրանում է, որ էլի օրենքը գործում է ընտրողական։ Այսինքն մեր օլիգարխների պատկանող ընկերությունները առռռռը հա, թե լրիվ շրջանառություն են ներկայացնելու ու առանց այն է բարդ մրցակցությունը փոքրերի համար, վեր է ածվելու անհույս պայքարի։


Սիրելի կառավարություն, միգուցե ժամանակն է նման բեկումնային ռեֆորմներ սկսելուց, սկսել նրանցից, ովքեր ստվերում տարեկան միլլիոնավոր դալարնե՞ր են շրջանառում, այլ ոչ թե մի քանի հազար դոլար։ Միգուցե ժամանակն է, որ այս երկրի տնտեսության ու բյուժեի եկամուտների համար մի քիչ էլ ձեր թայֆեն իրար գա։ Ինչքա՞ն կարելի ա ժողովրդին ճնշել ու այն էլ միակողմանի։ Ու կրկնում եմ, այսօր հարցը ոչ այնքան նրանում ա փոքր ու բիզնեսի խելացի ու ադեկվատ ներկայացուցչի համար, որ էս օրենքն եք մտցնում ու այս ձևով, այլ այն, որ այդ օրենքը միայն իրանց դեպքում է աշխատելու, բայց ոչ երբեք իսկական ստվերը գոյացնողների։


 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան