Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպի հերոսներից մեկի՝ Գոմսա Մելիքի կինը մի առիթով Դաշտենցին ասել է, թե. «Մելիք հարիր տարեկան կեղներ, որ մեոավ։ Թալինու բժիշկ մեկ օր Մելիքին տեսնելով՝ ասաց. «Մելիք ջան, դու քու ուժից ես էսքան երկար ապրել: Չաթալ օսկոր կա քու սրտի մեջ ու չորս պլոճիկ»:
Կնոջ այդ խոսքերի մասին խորհելով՝ Դաշտենցը գրել է, թե «այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի»:

 

Խոսքը սրտի մեջ «չաթալ օսկոր» և «չորս պլոճիկ» ունեցող սերնդի մասին է:
Մեծ գրողի էս խոսքերն արդեն քանի օր է մտքիս են: Մի թեմայի վրա էի աշխատում, որ հուլիսի վերջի - օգոստոսի սկզբի հայ-ադրբեջանական հինգօրյա պատերազմի հետ առնչություն ունի: Էտ օրերի լրահոսն էի կարդում, Ազատ Ասոյանին հիշեցի, Արարատ Խանոյանին, Արմեն Հովհաննիսյանին, էն մնացած բոլոր հերոսներին... Ու... ու ինչքան լավ է, որ Դաշտենցը սխալվել է ու իր սխալով նման սերունդ դաստիարակել:
Ընդհանապես մտածում եմ, որ մենք հիմա շատ մեծ մեղք ենք գործում:

 

Չենք մտածում էտ անցած օրերի մասին, տղերքին էլ գրեթե չենք հիշում, չենք իմաստավորում նրանց կյանքն ու մահը... Մի խոսքով՝ դասեր չենք քաղում երկու ամիս առաջ տեղի ունեցած դեպքերից...
Այ սենց խառը մտքեր

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան