1. Պահի՛ր շարժը:

«Կարևոր չի, թե որքան դանդաղ եք շարժվում այնքան ժամանակ, քանի դեռ չեք կանգնել»:

 

 

2. Ձեր ընկերները նշանակություն ունեն:
«Երբեք ընկերություն մի արեք այն մարդու հետ, ով չի ձգտում վաղն ավելի լավը լինել, քան այսօր է»:



3. Լավ բաները թանկ արժեն:
«Հեշտ է ատելը և դժվար սիրելը: Այդպես է կառուցված մեր աշխարհը: Լավ բաները կարող են դժվարությամբ ձեռք բերվել, իսկ վատերը' հեշտ»:



4. Սրեք ձեր գործիքները:
«Կյանքում սպասումները պայմանավորված են ջանքերով: Վարպետը, ով կատարելագործում է իր աշխատանքը, կարիք ունի սրելու իր գործիքները»:



5. Նեղացած լինելը ոչինչ է:
«Նեղացած լինելը ոչինչ է, եթե դուք չեք հիշում դրա մասին»:



6. Մտածեք հնարավոր հետևանքների մասին:
Երբ գլուխ է բարձրացնում ցասումը, մտածեք հետևանքների մասին:



7. Փոփոխություններ մտցրեք:
«Երբ արդեն տեսանելի է, որ նպատակը չի կարող հասանելի լինել, նպատակը փոխելու փոխարեն փորձեք փոխել գործնական քայլերը»:



8. Յուրաքանչյուրից էլ կարող եք մի բան սովորել:
«Եթե ես քայլում եմ երկու տարբեր մարդկանց հետ, նրանցից յուրաքանչյուրը կարող է իմ ուսուցիչը դառնալ: Ես կփնտրեմ նրանց մեջ լավը և կփորձեմ ընդօրինակել դա: Ես կփնտրեմ նրանց մեջ նաև վատը, որպեսզի ուղղեմ դա իմ մեջ»:



9. Ամեն ինչ կամ ոչինչ:
«Որ ուղղությամբ էլ որ ուղևորվեք, վերցրեք ձեր հետ ձեր սիրտը»: