Հունվարի 1-ին Ռուսաստանում կարող են արգելվել Google, Facebook, Twitter և այլ հայտնի կայքերն ու սոցիալական ցանցերը։ Այս մասին գրել է ցանցային բիզնեսի ռուսաստանյան ակտիվ ներկայացուցիչ Անտոն Նոսիկը։
Ըստ Նոսիկի, նոր դաշնային օրենքը՝ ԶԼՄ-ների մասին, արդեն լեգալ հնարավորություն է ընձեռնում ռուսական իշխանություններին՝ պահանջել տեղեկատվություն տարածող կամ տեղեատվության տարածման համար օգտագործվող ռեսուրսներին, որպեսզի իրենց սերվերները տեղափոխվեն Ռուսաստան, որպեսզի կոնտենտի վերահսկելիությունն ու հարկ եղած դեպքում՝ պատասխանատվության կոչելը ավելի դյուրինանա իշխանությունների համար։ Բնականաբար, ցանկացած նման նախաձեռնություն կմերժվի ու որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանը կարող է իր օրենքների համաձայն արգելափակել այդ կայքերը իր տարածքում։
Ռուսաստանում ընդունված նոր օրենքի համաձայն, լրատվամիջոց է համարվում ցանկացած օգտատեր՝ ով ունի 3000-ից ավելի ընթերցող և ամենևին էական չի, թե ինչ լեզվով է գրում օգտատերը, կամ որտեղից են նրա ընթերցողները, նա միևնույն է դիտարկվում է որպես ԶԼՄ ու նրա հանդեպ կիրառվում է ԶԼՄ-ների մասին օրենքը՝ իր ողջ ուժով։
Սկզբունքորեն դեմ լինելով համացանցի սահմանափակման ցանկացած փորձի, ես մտավախություն ունեմ, որ եթե Նոսիկը իրավացի դուրս գա ու Ռուսաստանն անի սա, ապա դա ռիկոշետով մեզ էլ խփելու, որովհետև կան բազմաթիվ նախադեպեր, երբ Ռոստելեկոմը արգելափակել է կայքեր ոչ միայն Ռուսաստանի համար, այլև մեր։ Բացի դրանից, սա շատ բացասական նախադեպ է, որից կարող են օգտվել նա իդեալականից հեռու մեր իշխանությունները։ Նման սահմանափակումներ գործում են օրինակ միջինասիական երկրներում, Չիանաստանում, Պարսկաստանում ու Հյուսիսային Կորեայում։
Ռուսաստանի մոտիվներն էլ են հասկանալի. նրա բնակչությանը տեղեկատվական մշակման ենթարկելու հարցում հսկայական դեր են խաղում սոցցանցերն ու այլ խոշոր կայքերը։
Դրանք որոշիչ կոորդինացիոն դեր են խաղում նաև Մայդանների ու հեղափոպությունների ժամանակ, բայց չեմ կարծում, որ դրակոնյան նման միջոցները արդյունավետ են, որովհետև դրանք չեն վերացնում խնդրո առարկան, այլ ողակի տրանսֆորմացնում են դրանք։ Փոխարենը պետք է սեփական քարոզչությունը ճիշտ կազմակերպել, և որ ավելի կարևոր է՝ դադարեն այս մասշտաբների կոռուպցիայի ու բյուրոկրատիայի սնուցումը։ Եթե հասարակությունը գոհ եղավ իր իշխանություններից, կամ էլ գոնե կրիտիկական դժգոհության մակարդակ չեղավ, ոչ ոք չի կարող սոցցանցերով լուրջ վնաս պատճառել։
Արմեն Հովսեփյան