Աստրախանում ընթացող Կասպիական համաժողովում՝ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի նախագահներն ընդունել են 19 կետից բաղկացած համատեղ փաստաթուղթ:
Փաստաղթղում, մասնավորապես, ասվում է, որ ՙՙԿասպիական հնգյակը՚՚ Կասպից ծովում չի ուզում տեսնել այլ երկրների զինուժ:
Հինգ երկրները փոխադարձաբար ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պայմանավորվել են, որ Կասպիցն օգտագործվելու է խաղաղ նպատակներով:
Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը տարածվում է իր ափամերձ հատվածի վրա 15 ծովային միլի սահմաններում:
Կասպից ծովի իրավական կարգավիճակը չի հստակեցվել արդեն 15 տարի ու այս գագաթաժողովում այդ հարցը նույնպես բաց մնաց՝ թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել. որ մոտ ապագայում կարող է ստորագրվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիան:
Կասպից ծովն՝ իր նավթային ու գազային պաշարներով, աշխարհում երկրորդն է ՝ Պարսից ծոցից հետո:
Սուրեն Սուրենյանց