Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ ԲՀԿ-ի համար խնդիր չէ դեմ խոսել իր քվեարկած օրենքների մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության մեջ ոչ բոլոն են ինֆորմացված մարդիկ, հարուստ գործարարների թիմը հաճախ է նման քայլերի դիմում:


Իրականում նրանք միամիտ մարդիկ չեն և լավ հասկանում են, որ օրենքը փոփոխության չի ենթարկվի... շատ հախաճ հենց իրենց էլ է ձեռնտու, որ օրենքը մնա նույնը, պարզապես տեսնելով հանրային դժգոհությունների ալիք' միանգամից կերպարանափոխվում են ու փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել և միավորներ հավաքել էլեկտորատի շրջանում:


Նման օրինակները առավել հասկանելի են դարձնում, թե ինչու են ԲՀԿ-ին ընտրողների շարքերում առավել մեծ թիվ կազմում կրթական ցածր մակարդակ ունեցող մարդիկ (զուտ վիճակագրական տվյալ):

 

 

Հայկ Համբարձումյան