Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Ուստի համերգներից առաջ տեղը տեղին քեֆ մի արեք:


Մարդկային ռասսայի 1/3-ը 20-20 տեսողություն ունի: Մարդկության 2/3-ը կատարյալ տեսողություն չունի:

Տարիքի հետ տեսողությունը վատթարանում է:


Եթե թուքը սնունդը չքայքայի, ապա համ չենք զգա: Թուքը պիտի քայքայի քիմիական տարրերը, որպեսզի կարողանանք հաճույք ստանալ ուտելիքից: Եթե չեք հավատում, ուտելիքը բերանը դնելուց առաջ չորացրեք ձեր լեզուն:


Կինը ավելի լավ հոտառությամբ է ծնվում, քան տղամարդը, և կյանքի ընթացքում էլ պահպանում է այդ հոտառությունը: Հետազոտություննրը ցույց են տվել, որ կինը ավելի հստակ կարող է գուշակել, թե որոշակի հոտն ինչի հոտ է: Կանայք կարողացել էին ավելի հստակ գուշակել վանիլի, սուրճի և դարչնի հոտերը: Իսկ աշխարհի բնակչության 2%-ը, ցավոք, հոտառություն չունի:


Քիթը կարող է հիշել 50.000 տարբեր բույրեր: Որոնցից շատերը կապված են տարբեր հիշողությունների հետ:


Նույնիսկ շատ քիչ աղմուկից բբերը լայնանում են: Այս պատճառով է, որ վիրաբույժներին, ժամագործներին ու այլ մանրազննին մանուալ աշխատանք իրականցնողներին նույնիսկ ամենացածր աղմուկը նեղություն է տալիս: Բբերը ձայնից կորցնում են կենտրոնացումն ու կիզակետը, և տեսողությունը մշուշվում է:


Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ բույր ունի, բացի նույնաբջիջ երկվորյակներից: Նորածինն ունակ է ճանաչել մոր բույրը: Շատերը կարող են ստույգ տարբերել շատերի և հատկապես մեր մոտիկների բույրերը:

Անհատական բույրը հիմնականում գեներով է պայմանավորված, սակայն մեծ դեր են խաղում նաև շրջակա միջավայրը, սննդակարգը, անձնական հիգիենայի պարագաները, որոնք յուրաքանչյուրի համար եզակի քիմիական հոտ են ստեղծում:

 

 

Սանասար Կարապետյան