Ֆուտբոլի Իսպանիայի ազգային առաջնությունում ավարտվել է վեցերորդ տուրը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ՙՙԲարսելոնան՚՚՝ 16 միավորով:
Ուշագրավ է, որ կատալոնացիներն ոչ մի գնդակ բաց չեն թողել այս առաջնության խաղերում:
Վերջին խաղում՝ ՙՙԲարսելոնան՚՚, սեփական հարկի տակ, 6:0 հաշվով ջախջախեց ՙՙԳրանադային՚՚. բրազիլացի Նեյմարը դարձավ երեք գոլի հեղինակ:
Առաջիկա շաբաթ օրը կատալոնացիները կմեկնեն Մադրիդ՝ մրցելու տեղի ՙՙՌայո Վալեկանո՚՚ ակումբի հետ:
14-ական միավորներ ունեն ՙՙՎալենսիայի՚՚ ու Մադրիդի ՙՙԱտլետիկոյի՚՚ ֆուտբոլիստները՝ համապասխանաբար զբաղեցնելով երկրորդ ու երրորդ հորիզոնականները:
ՙՙՎալենսիան՚՚, հյուրընկալվելիս, ոչ-ոքի է խաղացել ՙՙՌեալ Սոսեդիադի՚՚ հետ:
Անցյալ տարվա չեմպիոն ՙՙԱտլետիկոն՚՚ համոզիչ հաղթանակ է տարել այս առաջնության առաջատարներից ՙՙՍևիլիայի՚՚ նկատմամբ՝ 4:0:
ՙՙՍևիլյայի՚՚ ֆուտբոլիստները՝ 13 միավորով, հանգրվանել են չորրորդ հորիզոնականում:
Հաջորդ շաբաթ օրը, տուրի կենտրոնական հանդիպումը տեղի է ունենալու ՙՙՎալենսիայի՚՚ ու ՙՙԱտլետիկոյի՚՚ միջև:
Նույն օրը ՙՙՍևիլիան՚՚ ընդունելու է ՙՙԴեպորտիվոյին՚՚:
Շարունակում է վերելքով հանդես գալ ՙՙՌեալը՚՚՝ վերջին տուրում երկու անպատասխան գնդակ ուղարկելով ՙՙՎիլյառռեալի՚՚ դարպասը:
Այս պահին ՙՙԱրքայական ակումբն՚՚ ընդհուպ մոտեցել է առաջատարներին՝ 12 միավորով զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը:
Հաջորդ տուրում, մադրիդցիները կհյուրընկալեն Բիլբաոյի ՙՙԱտլետիկին՚՚:
Վեց տուրից հետո՝ ռմբարկուների ցուցակը գլխավորում է Կրիշտանու Ռոնալդուն, ում ակտիվում է 10 գնդակ: Ի դեպ, պորտուգալացի հարձակվողը ռեկորդի հեղինակ է դարձել. վեց տուրից հետո՝ դառնալով ավելի շատ գոլի հեղինակ, քան առաջնության 14 թիմեր:
Սուրեն Սուրենյանց