Անկեղծ լինեմ՝ բռնցքամարտ չեմ սիրում, սակայն երեկ ամբողջովին դիտել եմ Արթուր Աբրահամի ու Պոլ Սմիթի մենամարտը:


Ուզում էի տեսնել, թե որ ռաունդում հայ մարզիկը կտապալի բրիտանացուն:


Նման բան չեղավ, բայց ակնհայտ էր, որ դիպուկ հարվածներով, գրագետ մանևրներով մեր Արթուրը մի գլուխ բարձր է ու արժանիորեն մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին: Համենայն դեպս, նույն կարծիքին էին բոլոր երեք մրցավարները ու չեմ կարծում, թե բոլորը սխալվել են կամ կողմնակալ են եղել:


Այլ կարծիքի է, սկայն, Սմիթը, ով հարցազրույց է տվել The Telegraph-ին ու ասել է. «Ի՞նչ կարող եմ անել: Ի՞նչպես կարող էի հաղթել ընդամենը մեկ ռաունդում: Ատում եմ մրցավարների մեջ այն, որ նրանք գողանում են հաղթանակը: Այժմ սիրտս կոտրված է: Հավատում եմ, որ հաղթել եմ մենամարտը, սակայն մրցավարներն այլ կարծիքի էին: Աբրահամի հարվածները լավն էին: Մրցակցին թույլ տվեցի աշխատել, որպեսզի կարողանամ դիմակայել նրան: Սակայն նա ոչ մի բան չի արել մրցավարների նման բարձր գնահատականին արժանանալու համար»:


Կարծում եմ՝ պարտությունը մարզիկի համար է ու ուժեղ է այն մարզիկը, ով կարողանում է արժանապատվորեն ընդունել այն:

 

 

Սուրեն Սուրենյանց