«Հնարավոր անհաջողությունը ստիպում է անհանգստանալ և մինչև վտանգը չի անցել, պետք է անվերջ սպասել դրան»:
Այսպես մտածելը անխելամիտ է: Այսպիսի մտքերը անկարող են կանխել անհաջողությունները: Դրանք կարող են նույնիսկ նպաստել վտանգի վրա հասնելուն: Անհանգստությունը կարող է այն աստիճան թուլացնել, որ երբ անհաջողությունն իսկապես տեղի ունենա, ուժ չունենաք հարցը ճիշտ լուծելու համար: Մյուս կողմից' անհաջողությունների զգալի մասը, որոնց մասին անհանգստանում ենք, տեղի չեն ունենում: Իսկ երբ կատարվում են, ապա նշմարվում են ոչ այնքան սարսափելի, ինչպիսին պատկերացնում էինք մեր երևակայության մեջ:
Լավագույնը, որ կարելի է անել այս դեպքում հետևյալն է. դիմավորել անհաջողությունը կամ փորձանքը լիովին զինված: Կարևոր է, որ փորձեք վտասազերծել իրավիճակը, գտնեք ճիշտ ելքը: Ավելորդ անհանգստությունը ոչ մի օգուտ չի բերի: Եթե անգամ սպասվում է վատթարագույնը, անհրաժեշտ է ռեալ ընդունել, որ այդ իրադարձությունը տհաճ է, անցանկալի, բայց փորձել շեղվել» դրանից: Պետք է դադարել մտածել, որ ամեն ձախորդություն մի ողբերգություն է և նախանշանն ամեն վախճանի: Դա այդպես չէ: