Ծագող արևի երկրի' Ճապոնիայի խանութներում վաճառվում են փայտե փոքրիկ մուրճեր կամ եղեգնացողունից պատրաստած թակիչներ, որոնց մասին օտարազգիները քիչ բան գիտեն: Մինդեռ, արդեն մի քանի հազարամյակ է' ճապոնացիները դրանք օգտագործում են բուժիչ նպատակներով:
Նրանք սովորություն ունեն փայտե մուրճիկներով թմբկահարել ոտնաթաթերի որոշակի հատվածները, և հավատացնում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքը պայմանավորված է նաև դրանով: Ճապոնացի գիտնականները բացատրում են, որ այդ պարզ գործողությունը օգնում է ոչ միայն վերացնել ոտքերի հոգնածությունը, այլև առողջարար է ամբողջ օրգանիզմի համար' լավացնում է արյան շրջանառությունը, հանգստացնում նյարդերը, վերականգնում սրտի զարկերի համաչափությունը, բարձրացնում օրգանիզմի տոնուսը և լավացնում ընդհանուր ինքնազգացողությունը:
Ճապոնացի բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր քնելուց առաջ փայտե մուրճիկով 100 անգամ հարվածել ոտնաթաթերի մատների անմիջապես տակը հարող փափուկ թմբիկը: