Հավանաբար նկատել եք, որ 19-րդ դարի լուսանկարներում մարդիկ գրեթե չեն ժպտում: Հարյուրավոր տարիներ առաջ ապրած մարդկանց դրդպատճառները, գուշակել շատ դժվար է, բայց այնուամենայնիվ նրանց «քարե» դեմքի արտահայտությանը կարելի է տալ մի քանի հավանական բացատրություն: Հնում լուսանկարվելը այդքան էլ հեշտ գործողություն չէր:

 

Բացատրություններից մեկն այն է, որ լավ և ընդհանրաես լուսանկար ստացվելու համար հարկավոր էր անշարժ դիրքով 15 րոպեից-կես ժամ նստել: Բնականաբար պարզ է դառնում, որ նստել ժպիտով այդքան ժամանակ բավականին բարդ է: Սակայն սա դեռ ամենը չէ:


Կա մեկ այլ բացատրություն ևս' լուսասարքերով նկարվել կարող էին իրենց թույլ տալ միայն մեծահարուստները, այն էլ հազվադեպ: Այդ օրն իսկական տոնի էր վերածվում' շքեղ հագուստեղեն, դիմահարդարում և գեղեցիկ սանրվածք: Նրանց կարծիքով գեղեցիկ լուսանկար ունենալու համար հարկավոր էր դեմքի լուրջ արտահայտություն: Բացի դրանից Ժպիտը, որը մեր ժամանակներում համարվում է ուրախության, երջանկության և բարձր տրամադրության արտահայտչամիջոց, հնում ամենևին այլ նշանակություն ուներ: 17-րդ դարում Եվրոպայում, ժպիտը համարվում էր աղքատության, հիմարության և անբարո վարքի նշան: Եվ եթե պետք էր խելոք և ազնվազարմ մարդու տպավորություն թողնել՝ հարկավոր էր հնարավորինս քիչ ժպտալ: Ի դեպ' այն ժամանակների մարդկանց ատամներն էլ էին խնդիր հանդիսանում ժպտալուն: