-Գաբրիել Գարսիա Մարկեսը պատմում է իր ստեղծագործական գործունեության սկզբի մասին.
_Ամուսնացած էի, ունեի երկու փոքրիկ տղա: Ես PR մենեջեր էի աշխատում և գիրք գրելու համար ես պարզապես պետք է հրաժարվեի իմ աշխատանքից: Բայց ինչպե՞ս պահեի ընտանիքս:
Ես գրավ դրեցի իմ մեքենան, իսկ գումարը տվեցի կնոջս: Նա ամեն օր ինձ համար բերում էր ծխախոտ, անհրաժեշտ պարագաներ, թղթեր և այլն: Երբ գիրքը վերջացրեցի, նկատեցի, որ արդեն մսավաճառին պարտք ենք 5000 պեսո: Անկեղծ ասած՝ ինձ համար հսկայական գումար էր:
Շրջապատում միանգամից աղմուկ է ընկնում, որ ես կարևոր գիրք եմ գրում և բոլորն էլ ցանկություն են հայտնում ունենալ իրենց մասնակցությունը: Շատերը գումար ուղարկեցին ինձ, բայց մարեցի պարտքն ու պակաս մնաց ընդամենը 80 պեսո: Այդ 80 պեսոն ունենալու համար ես վաճառեցի կնոջս ֆենն ու խառնիչը: Տեսնելով այդ ամենը՝ կինս ասաց.
_Գաբրիել, այսքանից հետո դու իրավունք չունես անհաջողության մատնվելու:
-Մի քանի տարուց Մարկեսը դարձավ Նոբելյան մրցանակակիր:
Սանասար Կարապետյան