Պոլ Պոտ' Կամբոջա: Համարվում է ամենաարյունալի և դաժան բռնակալը: Հայտնի է, որ իր ղեկավարման օրոք ոչնչացվել է երկրի բնակչության 1/3-ը' մոտ 3 մլն. մարդ: Իր իշխանության տապալման ժամանակ հրամայել է պայթեցնել կենտրոնական բանկը, իսկ բոլոր նրանց, որ ձեռք կտա թղթադրամներին' գնդակահարել տեղում: Հայտարարել է էվակուացնել ողջ բնակչությանը, իսկ երեխաներին և ծերերին, որոնք չէին կարղ քայլել' հրամայել է կրակին տալ: Հրամայել է գնդակահարել բոլոր ուսուցիչներին, բժիշկներին, ինժեներներին, գիտնականներին, գրողներին, նույնիսկ ակնոց կրող քաղաքացիներին, քանի որ ինտելիգենտներին հայտարարել էր համար 1 թշնամի:
Պոլ Պոտի իշխանության օրոք արգելվում էր լաց լինել, ծիծաղել, արտահայտել որևէ զգացմունք, խղճալ հիվանդներին, որևէ բան կարդալ: Իսկ նրա ոչնչացման մեթոդները պարզապես հրեշավոր էին' փամփուշտները խնայելու նպատակով մարդկանց պարզապես գցում էին հորը' բահով հարվածելով գլխին, կամ հոսանքահարում' կապելով մետաղալարով: Իսկ փոքր երեխաներին պարզապես խեղդամահ էին անում ջրով լի հորում: Զոհերի դիակները հողին էին հանձնում' դարձնելով պարարտանյութ: Պոլ Պոտի բանակը կազմված էր 12-15 տարեկան ֆանատիկներից, որոնք ընդհանրապես զրկված էին խղճից եւ զգացմունքներից:
Ժան Բեդել Բոկասա' Կենտրոնական Աֆրիկա: Մարդակեր, մարդասպան, սադիստ: Ուտում էր իր թշնամիներին' հավատալով, որ դա իրեն ուժ է հաղորդում: Ֆրանսիական հատուկջոկատայինների կողմից նրան գահընկեց անելուց հետո սառնարաններում հայտնաբերվել են մարդկանց մարմնի մասեր: Ականատեսները պնդում են, որ Բոկասան կերել է նույնիսկ սեփական երեխաներին: Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ նրա խոհարարը մարինացված մարդկային մսով լի տարրաներն իր հետ էր տանում: Բոկասային անչափ դուր էր եկել Բրեժնևի հետ հանդիպումը և, հատկապես բրեժնևյան համբույրը, որը հնարավորություն է տվել «մարդակերին» համտեսել Լեոնիդ Իլիչին:
Սանասար Կարապետյան