«Տաթևի թևեր» ճոպանուղին շատ լավ և թանկ արժեքժցող նախագիծ է, որը իրականացվել է հայազգի հայտնի գործարարի, բարերարի ջանքերի և մեծ ներդրման շնորհիվ:
Ճոպանուղու խցիկը շարժվելուց անմիջապես հետո ձայնագրիչով սկսվում է մի շատ հետաքրքիր բազմալեզու ներկայացում. սկզբում «Տաթևի թևեր» նախագծի մասին, այնուհետև երթուղու մասին:

 


Նախագծի ներկայացման առաջին իսկ վարյկյանից ենթագիտակցորեն սպասում ես, որ հեսա կասվի ով է այս հսկա նախագծի «հսկա հեղինակը», որը մեծ բարերար է, ազգի մասին մտածող ու հասարակ հայ ժողովրդի դարդերը ամեն վարկյան կիսող : Սպասում ես, որ հեսա կասեն ու ոչ միայն կասեն, այլ կասեն մի քանի անգամ որ հանկարծ որևէ մեկը չմոռանա: Բայց արի ու տես, որ չեն ասում: Ու հարգում ես այս ամենը կյանքի կոչող մարդուն. էդ հարգանքը ուրիշ որակ ունի՝ այն անցողիկ չէ, այլ հիմնական:

 


Հ.գ
Ստացված եկամուտը ամբողջությամբ ուղղվում է «Տաթևի թևեր» ծրագրի և Տաթևի վանքի պահպանմանը:

 

 


Zinavor Zino Meghryan