Ինչպես գիտեք, օրերս թողարկվել է Hay Tar հավելվածը, որը թույլ է տալիս APPLE ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ դարձնել իրենց շփումը և համացանցային ակտիվությունը:
Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը մեր գերակայություններից է:
Դեռևս 2013 թվականին ես դիմել եմ APPLE ընկերությանը, առաջարկելով իրենց հայերեն լեզվով գրառումների համար ծրագիր ստեղծել:
Շատ ուրախ եմ, որ հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է այս հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում:
Հաշվի առնելով, որ Hay Tar հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել, իսկ մյուս կողմից' վճարովի է, ես դիմել եմ ծրագրի հեղինակներին և սկսել ենք բանակցություններ այս ծրագիրը անվճար և բոլորին հասանելի դարձնելու ուղղությամբ:
Մոտակա 10 օրվա ընթացքում կտեղեկացնեմ ձեզ վերջնական արդյունքների մասին:
Արմեն Աշոտյան