Հարսնացուին գողանալու ավանդույթը տարածված Է եղել և հիմա էլ տարածված է շատ երկրներում: Ճապոնիայում այս սովորույթը շարունակվել Է մինչև 1868թ-ը, իսկ Անգլիայում այն օրինական բնույթ էր կրում այնքան ժամանակ, մինչև Հենրիխ 7-րդի օրոք ընդունվեց օրենք, որն արգելում Էր հարսնացու փախցնելը:


***
Հիմար երգերը դժվար են մոռացվում: Մարդու ուղեղը հիշում է օրակարգի ամեն քայլ' սկսած առավոտյան սուրճից մինչև աշխատանքի ճանապարհը: Հաճախ ուղեղը դրանց միացնում է նաև լսած երաժշտությունը:


***
Բելգիայում տուգանվում են այն երեխաները, ովքեր ձնագնդի են խաղում: Եթե որևէ երեխա ձնագնդի խաղա, ապա պատասխանատվությունը կկրի ծնողը՝ վճարելով 100 եվրո տուգանք:


***
Միջնադարում գեղեցիկ լինելը վտանգավոր էր. չափից ավելի աչքի ընկնող կանանց եկեղեցին վհուկության մեջ էր մեղադրում և այրում խարույկի վրա: Հենց աննկատ լինելու անհրաժեշտությունն էլ կորսետների ստեղծման պատճառ դարձավ:


***
Վերջին տարիներին ԱՄՆ-ում նորաձև է դարձել երեխաներին անվանել հայտնի ապրանքանիշերի անուններով. աղջիկներին անվանում են Շանել և Արմանի, իսկ տղաներին՝ Նայք և Լեքսուս: