Չինաստանի իշխանությունները մարդկանց բարոյական դարձնելու համար պայքարում են ոչ պակաս խիստ միջոցներով: Նրանք որոշել են չինովնիկների անձնական կյանքը իրենց անմիջական ու ամբողջական հսկողության տակ վերցնել: Իրավիճակն աբսուրդային է ստացվում. քաղծառայողները իրենց ընկերուհիներին պարտավոր են գրանցել հիմնարկի կադրերի բաժնում: Եթե հանկարծ պարզվի, որ ինչ-որ չինովնիկի մոտ հայտնվի «չգրանցված» ընկերուհի, ապա նրան պատիժ է սպասվում' աշխատանքից հեռացնելուց մինչև ազատազրկում: Չինովնիկների համար այս նոր օրինագիծը մշակել է Վէյ Շաոցզինը: «Օրինագծում մենք հատուկ ենք նշել սիրուհիներին գրանցելու մասին հոդվածը, որովհետև դա շատ կարևոր է»,- ասել է օրինագծի հեղինակը:
Բացի այդ, չինացի չինովնիկներին գնահատելու են 100 բալանոց սանդղակով, իմանալու, թե ով է քիչ կամ շատ մեղավորը: Եթե ինչ-որ մեկն առանց թույլտվության երկրորդ երեխան է ունենում, որպես պատիժ գնահատվում է 50 բալով և ստանում առաջին նախազգուշացումը: Եթե չինովնիկը խաղամոլ է և Չինաստանում արգելված մոլախաղերով է տարված, ապա ստանում է 70 բալ և նրա դեմ միանգամից քրեական գործ է հարուցվում: Չինական այս տարօրինակ օրինագծի համաձայն, մեղադրողներ պետք է լինեն կամ չինովնիկի կինը, կամ էլ' նրա ընկերները:
Սանասար Կարապետյան