1829 թ. – Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացան Արարատի գագաթը:
1905 թ. – գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվեց Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվում էր նշանավոր E=mc² բանաձևը:
1913 թ. – ծնվել է Ալբերթ Էլլիսը, ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը (մահ. 2007 թ.):
1914 թ. – մահացել է Նիկոլ Դումանը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1867 թ.):
1976 թ. – ծնվել է Ֆրանչեսկո Տոտտին, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ:
1984 թ. – ծնվել է Ավրիլ Լավինը, կանադացի հանրահայտ երգչուհի:
1990 թ. – ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլի մեջ:
2004 թ. – Երևանի խորհուրդը հաստատեց Երևանի դրոշը:
2005 թ. – մահացել է Վիկտոր Իսրաելյանը, հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր:
Տիգրան Խաչիկյան