Իսլամադավան հայերը կարող են լինել Հայաստանի և իսլամական աշխարհի միջև եղած ամենաամուր կամուրջը: Սակայն մեր մեջ կան,որոշ ֆանատիկներ,որ համարում են,եթե քրիստոնյա չէ,ուրեմն հայ չէ: դե ուրեմն եկեք ասենք,որ մենք 2000 տարվա ազգ ենք,կամ ընդունեք,որ ծագումն ու էթնիկ զգացողությունն է կարևոր,ոչ թե ՝կրոնը: Համշենահայերի և մերինների այն շրջանակները,որ ընդունում են հայ լինելը,կարող են հանդիսանալ կամուրջ մեր և իսլամական աշխարհի միջև,այլապես,բացի այն,որ մենք կրոնի պատճառով մեզանից կվանենք մերոնց,նաև թուրքերին խաղաքարտ կտանք,որ մեր դեմ օգտագործեն իսլամական ծայրահեղականությունը.կասեն մեր թշնամանքը ազգամիջյան չէ,այլ՝կրոնական,տեսեք անգամ իսլամադավան հայերին չեն ընդունում: Նման փորձ Արցախյան պատերազմին արդեն կատարվել է,բայց ձախողվել է: Իսկ,ով կմեղադրի այն հայերին,որ դավանափոխ են եղել ,բայց հայ լինելը իրենց մեջ պահել են,կասեմ,կուզենայի տեսնել դուք ինչ կանեիք,եթե ձեր գերդաստանը մորթեին ձեր առաջ,իսլամ կընդունեիք,բուդիստ կդառնայիք,թե կրիշնայական: Մի բանի միջով անցեք,հաղթահարեք,նոր ուրիշներին մեղադրեք:

 

 


Տիգրան Մկրտչյան