Ինչպես և սպասելի էր, ընդդիմադիր Քառյակից Եռյակի վերածված քաղաքական միավորումն Աբովյանում կայացած հանրահավաքի ընթացքում իրենց համար ցանկալի ոգևորվածություն ու տրամադրվածություն չհաղորդեց հավաքի մասնակիցներին, և ոչ թե այն պատճառով, որ մարդիկ կամ ելույթները քիչ էին, այլ խնդիրը կայանում էր նրանում, որ ամբիոնի բանախոսներից գրեթե բոլորն իրենց հայտարարություններով կրկնում էին նույն այն մտքերը, ինչ նախկինում, այսինքն չարտահայտվեցին հստակ մոտեցումներ, հստակ ծրագրեր, նպատակային ուղղվածություններ:
Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքին հավաքված, իսկ ավելի ճիշտ՝ «բերման ենթարկված» քաղաքացիներին, ապա նրանց ճնշող մեծամասնությունն իր ներկայությամբ լոկ ներկայություն էր ապահովում՝ խուսափելու «աբովյանական պատժամիջոցներից»:
Այս համատեքստում, բացասական իմաստով, կարելի է առանձնացնել ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի ելույթը, ով իր խոսքում հանդես եկավ այնպիսի գնահատականներով, որոնք նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործչի համար, արտահայտելու տեսանկյունից, պետք է որ ընդունելի չլինեն, որ մնաց հենց ինքը դառնար դրանց հեղինակը:
Կարճ ասած «կոռեկտության» նման դրսևորում ցուցաբերած ընդդիմադիր քաղաքական գործիչն իրավունք չունի ժողովրդի առջև բարոյականությունից և արժեքներից խոսելու, քանզի վերջինս իր պահվածքով ոչնչով չի տարբերվում նույն կենդանուց, բույսից, վախկոտից, հակառակ դեպքում ինչպես հավատանք, վստահենք, հետևորդ լինենք նման գործիչների, ովքեր իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար պատրաստ են դիմելու ցանկացած քայլի:
Մարդկանց, որոնք հավատում են, որ ցանկացած բանի փոփոխություն պետք է միտված լինի ավելի լավի, դրականի, ցանկալիին հասնելուն, ինչն էլ հենց հույս է, հավատ, այլ ոչ թե ականատեսը դարձնեն ինքնանպատակ, անձնավորված շահով առաջնորդվող, օպոնենտներին բացահայտ հայհոյանքներ ուղղող և միևնույն ժամանակ ժողովրդի անունից հանդես գալու փորձեր անող քաղաքական սուբյեկտներին, որոնք վաղ թե ուշ պատռելու են իրենց դիմակները:
Էրիկ Միլլեր