Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Րասմուսենն այսօր ավարտում է իր պաշտոնավարումը որպես Հյուսիսատլանտյան դաշինքի թիվ մեկ պաշտոնյա: Վերջինիս հոկտեմբերի 1-ից կփոխարինի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոնտելբերգը: Րասմուսենը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009թ.-ից և աչքի է ընկել իր կառուցողական դիրքորոշումներով: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ քաղաքականություն կորդեգրի ՆԱՏՕ-ն Ստոնտելբերգի պաշտոնավարման օրոք:
Ալիկ Էրոյանց