«Հիմա Հայաստանը Եվրոպա՞ ա» հարցը չունի միանշանակ պատասխան, որովհետև լուրջ խնդիր կա Եվրոպա ասվածի մեկնաբանության ու առավել ևս դրա սահմանների հետ։


Աշխարհագրապես Հայաստանը ոչ մի առումով եվրոպա չէ, այլ Առաջավոր/Փոքր Ասիա, բայց այս հարցը տալիս գրեթե ոչ մեկին աշխարհագրական ասպեկտը չի հետաքրքրում, ավելի շում աշխարհագրական/քաղաքակրթական/մշակութային ասպեկտնեն կարևորում։ Դրա համար պետք է մի քիչ ուսումնասիրել պատմությունը, որպեսզի մոտենալ հարցի ընկալմանը։


Եվրոպա Եզրույթը մտցրել են դեռ անտիկ Հույները, ովքեր Ասիա էին կոչում Ժամանակակից թուրքիայի արևմտյան ափերից սկսող տարածքները։ Հենց հունական քաղաքակրությունն է հանդիսանում եվրոպայի առաջնային հիմքը, սակայն Եվրոպայի գենեզիսը դրանով չի սահմանափակվել։


Եվրոպական քաղաքակրթության ձևավորման հարցում հսկայական դեր ունի նաև Հռոմեական կայսրությունը ու կարելի է ասել, որ հատկապես աշխարհագրական դեֆինիցիաների առումով հենց Հռոմն է Եվրոպայի սահմանները ընդարձակել։ Ինչ որ առումով, կարելի է ասել, որ այսօր էլ ԵՎրոպան ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում էր Հռոմի սահամնը, հատկապես արևելքում։ Նաև դրանով է կարելի բացատրել այն հանգամանքը, որ դժվար է հստակ Հայաստանին դասել կամ չդասել Եվրոպայի մեջ, որովհետև պատմության տարբեր էտապներում Հայաստանը մեկ անկախ էր, մեկ Հռոմի տիրապետության ներքո, մեկ Պարսկաստանի։ Ամեն դեպքում, ինչպես Հռոմի, այնպես էլ հին հասյատանի հիմքում շատ եծ դերակատարություն ուներ Հելլենիզմը, հատկապես՝ Տիգրան Մեծից հետո։


Հաջորդ գործոնը, որ առանցքային նշանակություն ունի՝ Քրիստոնեությունն է։ Ընդ որում, իր տարբեր էտապներում։ Քրիստոնեության հաստատման սկզբանական փուլում, երբ դեռ չկար եկեղեցիների բաժանում, այն շատ արագ փոխարինեց հեթանոսությունը, որպես Հռոմեական քաղաքակրթության հիմք, բայց հետագայում, երբ այն բաժանվեց ճյուղերի՝ անդառնալիորեն բաժանեց նաև եվրոպան։ Սկզբում Կաթողիկե ու Ուղղափառ թևերի, իսկ հետո նաև Բողոքականությունը մեյդան ընկավ։ Հայաստանի պարագայում կրկին անգամ առնչվեցինք նրանք, որ հստակ սահմանազաում չեղավ. Առաքելական եկեղեցին թեև ավելի մոտ է դավանաբանական հարցերով Ուղղափառ եկեղեցուն, այսինքն՝ արևելաեվրոպական հոսանքին, բայց Ուղղափառ չէ՝ որպես այդպիսին, սակայն կաթոլիկ էլ չէ։ Ինքնաբավ ու ինքնուրույն ճյուղ է մեր Եկեղեցին, ինչը կրկին անգամ բարդացնում է մեր եվրոպական պատկանելիության մասին հստակ գնահատական տալ։
Բողոքականության կայացումից ու դրա ճյուղավորումից հետո Եվրոպական քաղաքակրթությունը կրկին տրոհվեց՝ սուբ-քաղաքակրթական անջրպետով. բողոքական գերամանո-անգլո-սաքսական եվրոպա, կաթոլիկ ֆրանկո-իսպանո-իտալո-սլավոնական եվրոպա (լեհեր, հորվաթներ, չեխեր և այլ կաթոլիկ սլավոնական ազգեր) և ուղղափառ հունա-սլավոնական եվրոպա։


Ճիշտ է, կրոնական առումով, չի կարելի անտեսել նաև մահեդականության դերը եվրոպական քաղաքակրթության մեջ, քանի որ Արաբական Խալիֆայության, իսկ հետո նաև Օսմանյան էքսպանսիայի տարիներին, իսլամը կարողացավ արմատներ գցել Իսպանիայում և Արևելյան Բալկաններում, բայց մինչև վերջերս իսլամը լուրջ գործոն չեր եվրոպայի քաղաքակրթական կոդում։


Նոր ժամանակներում ու հատկապես գաղութատիրության տարիներին, Եվրոպան սկսեց կտրուկ մեծանալ ու ընդլայնվել ու այսօր լայն իմաստով եվրոպական քաղաքակրթության մաս կարելի է համարել ինչպես Եվրոպա մայրցամաքը, այնպես էլ Ամերիկաները, Ավստրալիան, Ռուսական կայսրության զբաղեցրած տարածքները, դրա համար էլ էլ ավելի է դժվարանում հստակ «այո, եվրոպա ենք» կամ էլ հակառակը պնդում անել ու ոչ միայն մեր համար։


Կոնկրետ Հայաստանի համար խաչմերուկային դրությունը պահպանվում է և գրեթե նույնն է, ինչ դարեր առաջ։ Այո՛ մենք եվրոպա ենք՝ լեզվական և ռասսայական առումներով՝ միանշանակորեն և աշխարհագրական, կրոնական, պատմական, մշակութային, աշխարհայացքային, արժեհամակարգային առումով մասնակիորեն և ըստ իս դա պարզապես հիանալի է, որովհետև դա օգնում է մեզ չկորցնել մեր ազգային ինքնագիտակցությունը, ինչը որոշիչ տարր է ազգի հարատևրևության առումով։ Մյուս կողմից, դա օգնում է մեզ, որպեսզի շատ նրբորեն զգանք ու պահենք այն հեղհեղուկ սահմանը, որը կա ինտերնացիոնալիզմի ու կոսմոպոլիտիզմի միջև։ Իսկ մնացածը արդեն զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ֆանծիկներ են, որոնք անցողիկ են:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան