Պրահայում Սերժ Սարգսյանը ասեց մի բան, որը կարծես թե վրիպեց շատերի աչքից: Նա ասեց, որ եթե չմիանայինք Մաքսային միությանը, ապա Ռուսաստանը մեզ գազը երեք անգամ ավելի թանկ կվաճառեր: Հիշեցնեմ, որ այսօր արդեն Հայաստանի սպառողին ռուսաստանյան <Գազպրոմ Արմենիա> ընկերության կողմից վաճառվում է գրեթե նույն գնով, ինչ որ եվրոպական երկրներին: Փաստորեն, Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիների արտաքին դիվանագիտությունը բերել է նրան, որ մենք ոչ միայն չենք կարողանում օգտվել Իրանի առաջարկից ռուսականից ավելի էժան գազ գնելու առումով, այլ ստիպված ենք մեր ինքնիշխանությունը զիջել Կրեմլին, միայն թե մեզ եվրոպական գներից երեք անգամ ավելի թանկ չվաճառի իր գազը (այսինքն աշխարհում ամենաբարձր գնից կրկնակի ավելի թանկ)...
Հովսեփ Խուրշուդյան