Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության նիստը սկսելուց առաջ, անդրադառնալով տոնավաճառներում առեւտրով զբաղվողների շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհություններին, դրան անտեղի եւ անհիմն անվանեց:

 

 

Վարչապետը նման եզրակացության էր եկել նրանց հետ հանդիպման արդյունքում: "Կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը, այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից:", ասաց նա:

 

"Անհասկանալի է մարդիկ ուզում են 3,5 տոկոս շրջանառության հարկը, որը փոխարինվել է 1 տոկոսով, նորից դարձնել 3,5 տոկոս", ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարությունը ցանկություն ունի ճնշել փոքր և միջին բիզնեսը:

 

 

 

Տիգրան Խաչիկյան