Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճի դատարկ լինելը միանգամայն բնական կարելի է համարել, քանի որ ինչպես Էրդողանը, այնպես էլ Իլհամ Ալիևը իրենց ելույթներում ոչ մի նոր բան չեն ասում հիմնականում՝ բացառությամբ իրենց երկրներին գովաբանելուց և մյուս երկրներին ցուցումներ տալուց... Եվ հետո ՄԱԿ-ի հիմնական երկրների ղեկավարները միայն հանդիսատես չեն, նրանք առանց Էրդողանի և Ալիևի ելույթների էլ պատկերացնում են, թե տարածաշրջանում իրականում ինչ է կատարվել և ինչ է կատարվում... Համենայնդեպս երբ 2009 թվականին Մյունխենում խորհրդաժողովի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ «հայերը և մյուս շատ ազգեր փախչում են Թուրքիա, քանի որ Թուրքիան «խաղաղության» երկիր է, այդ հայտարարությունն էլ բավական էր, որ Էրդողանի հետագա ելույթների ժամանակ դահլիճները գրեթե դատարկ լինեն.....
Մուշեղ Խուդավերդյան