Western Union-ը թանկացրել է Ռուսաստանից՝ ԱՊՀ երկրներ կատարվող դրամական փոխանցումներից գանձվող միջնորդավճարը։ Պաշտոնական պատճառաբանություն են բերել, որ իբր նվազել են փոխանցումները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Western Union-ը ամերիկյան կազմաերպություն է, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ-ի Մերիլենդ քաղաքում, կարծում եմ դավադրության տեսություն չի լինի, եթե ասեմ, որ այս կերպ ամերիկացիները հերթական լծակն են գործադրում՝ ընդդեմ Ռուսաստանի։
Առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ ֆեյսբուքում այս լուրը նկատեցի հենց ամերիկամետ օգտատերերի պատերին՝ փորձ է արվում այս որոշումը մատուցել հասարակության լայն ու թույլ իրազեկված շրջանականերին, որոնք հենց ամենաշատն են տուժելու այս թանկացումից, այնպես, ասես սա Ռուսաստանի կողմից իրականացված չարամիտ որոշում է՝ ուղղված ընդդեմ Հայաստանի։


Այլ տրամաբանական բացատրություն չեմ տեսնում, առավել ևս, որ տնտեսական իմաստով շատ կասկածելի հետևանքներ ունեցող քայլ է, քանի որ ուսաստանից փոխանցումներ կարելի է կատարել նաև այլ համակարգերով, այդ թվում նաև ռուսական և գնալով այս քայլին, Western Union-ը սղոցում է այն ճյուղը, որի վրա ինքն է նստած, քանի որ թանկացնելով սակագինը, տեղծում է նպաստավոր կայմաններ իր մրցակցիների համար, էլ չասեմ, որ Ռուսաստանը արդեն ապացուցեց, որ կարող է հանգիստ արգելել էլ այդ կազմակերպության գործունեությունն իր տարածքում, ինչպես դա եղավ Visa և Master Card ընկերությունների հետ։ Ուստի հիմնական նպատակը ոչ թե տնտեսական շահն է, այլ հետխորհրդային այն երկրներում, որոնցում կախվածությունը ռւսական տրանսֆերտներից մեծ է, հակառուսական տրամադրությունների սաստկացումն է։

 

 

Գեղամ Ասլամազյան