Հոկտեմբերից կսկսի գործել «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է ՓՄՁ-ների համար նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռը' 3.5-ից նվազեցնելով մինչեւ 1 տոկոսի:


Օրենքը նախատեսում է բացահայտել ստվերային դաշտում գտնվող խոշոր բիզնեսով զբաղվողներին,ովքեր ՓՄՁ-ներն օգտագործում են հարկային դաշտից խուսափելու համար: Օրենքի համաձայն անհնար կլինի առանց փաստաթղթի գործարք իրականցել, ինչը կստիպի բոլորին մտնել հարկային դաշտ: Սակայն օրենքը չպետք է պատուհաս դառնա ՓՄՁ-ների համար, քանզի նրանք են մեր տնտեսության հենասյուները:

 

 


Արման Ղարիբյան