Կառավարության առջև նորից բողոքի ցույց է ու նորից հակակառավարակա կոչեր ու վանկարկումներ են։ Եվ ես չեմ մեղադրում մարդկանց, ես մեղադրում եմ կառավարությանը, որտեղ այդպես էլ չհասկացան, որ դանակը ոսկարին է հասել, որ արդեն իրոք հատել են այն վտանգավոր սահմանը, որից հետո ժողովրդի հարստահարումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ՝ անգամ սահմանային լարվածության ֆոնին։
Չի հասկանում մեր կառավարությունը ու չեն հասկանում եմր իշխանավորները, որ իրոք համը հանում են արդեն։ Իրոք։ Իրենք ընդունում են որոշումներ, կենտրոնանում են կոնկրետ այդ որոշման և դրա հետևանքների վրա և ոռանում ընդհանուր մթնոլորտի մասին։ Անընդհատ մասնավորեցնելով, որ իշխանավորների աչքից վրիիպում է այդ մասնավոր որոշումների համամասնությունը ու դրանց հետևանքները։
Ախր պարոնայք հաստափոր կոստյումավորներ, մի հատ սթափվեք ու հիմա տոնավաճառի վաճառողին շրջանառության հարկ պարտադրելուց առաջ հիշեք, որ վերջին 3-4 տարիների ընթացքում.
- թանկացել սննդամթերքը (առանձին ապրանքատեսակների դեպքում 100 և ավել տոկոսով)
- թանկացել են կոմունալները՝ գազը, էլեկտրաէներգիան
- թանկացել է կյանքը՝ մատուցվող ծառայությունների առումով
- թանկացումների ոչ ադեկվատ է բարձրացել բնակչությունների եկամուտը, եթե բարձրացել է։
- Կարկուտն ու կլիման ծանր հարվածներ հասցրեցին գյուղատնտեսությանը։
- կաավարության բոլոր սանկցիաները առաջին հերթին խփել են (թե՛ ալան-թալանի գիտակ օֆշոր Տիկոյի ժամանակ, թե՛ կոմպրոմիսային Հովիկի պարագայում) միջին ու ցածր խավին։
Ու դուք էսքանից հետո էլի չեք հագենում... տրանսպորտի թանկացում, պարտադիր կուտակային, շրջանառության հարկ... էհ հերիք չի՞։ Հասկանում եմ, որ հաստափորներիդ զգալի մասը կյանքում գիրք չի կարդացել ու առավլ ևս պատմություն չի ուսումնասիրել, բայց կարդացածներ էլ հո կա՞ն մեջներդ։ Ինչի՞ եք մոռանում, որ ցանկացած պետության ու պետականության համար չկա ավելի սարսաթելի ու իռացիոնալ գործողություններով զուգորդվող բան, քան սոված բունտերը, որովհետև դրանք երբեք օգուտ չեն բերում պետությանն ու պետականությանը ու պսակվում են հիմնականում այն արդյունքով, որ հարստահարված ժողովուրդը սկսում է մորթել բոլոր նրանց, ով ըստ իրենց՝ հարստահարել են իրենց։ Ինչո՞ւ եք այնքան ճոճում մեր պետականության նավը, որը վաղը մեզ մոտ այդպիսի բան լինի։
Գեղամ Ասլամազյան