Ռուֆերները էքստրիմի սիրահարներ են, ովքեր բարձրանում են քաղաքային շինությունների տանիքները: Նրանց մոտ հատուկ հետաքրքրություն են առաջացնում երկնաքերների տանիքները և, ընդհանրապես, ցանկացած օբյեկտ, որը լավ պաշտպանվում է: Դա հասկանալի է, քանի որ նման կետերից արված լուսանկարները յուրօրինակ են, իսկ որոշներին նայելիս ուղղակի շունչդ կտրվում է: Այս ֆոտոշարքի գլխավոր հերոսը Թոբ Ռյաբոյն է՝ իր գլխապտույտ լուսանկարներով, որոնք արվել են իր հարազատ Տորոնտոյի և այլ մեգապոլիսների տանիքներից: