Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից ինձ գոհացրեց...Շատ լավ ելույթ էր,որի ընթացքում ՀՀ նախագահը լակոնիկ,բայց ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ անդրադարձավ մեր երկրի և հայության համար կարևոր խնդիրներին...Միևնույն ժամանակ բացահայտելով սև և սպիտակ ոչխարների ստերը...
Բայց ես ուզում եմ անդրադառնամ ՄԱԿ-ում մեր արևմտյան հարևանի՝Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանի հիստերիկ և լփռիկ պահվածքին...Մի քանի տարի առաջ Դավոսյան տնտեսական համաժողովի ժամանակ Իսրայելի նախագահ Շ. Պերեսի վրա հարձակվելուց և բառիս բուն իմաստով խուլիգան պահվածք դրսևորելուց ու "չպատժվելուց" հետո Էրդողանը որոշել է այս ոճը ընտրել հետագա "բանակցությունների և ելույթների" ընթացքում...Այս անգամ էլ նա իրեն չդավաճանեց... Ինքնահռչակ մահմեդականների "օմբուդսմենը" իր երկրի խնդիրները թողած սկսեց ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ մեղադրել Սիրիայում,Իրաքում,Եմենում,Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների մեջ,մոռանալով նշել,թե ինչ խանդավառությամբ է իր երկիրը համագործակցում նույն ԱՐԵՎՄՈՒՏՔԻ հետ այս ամենում...Իսկ վերջում էլ մեղադրել է "ալամ աշխարհին" Եգիպտոսում տեղի ունեցած "պետական հեղաշրջումը" պաշտպանելու համար..Ռ.Էրդողանը շատ ծանր է տանում այն փաստը,որ երեք տարի առաջ իշխանուփյունը Կահիրեում զավթաշ "Իսլամական եղբայրներ" ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ կազմակերպությունը հիմա Եգիտսոսում ԱՐԳԵԼՎԱԾ Է...Այս ելույթով Թուրքիայի նախագահ ապացուցեց,որ Եգիպտոսում ահաբեկիչ իսլամիստների իշխանության գալու մեջ իր մատը խառն էր ,և ինքը դժգոհ է նրանից,որ իր հովանավորյալները շատ կարճ մնացին իշխանության ղեկին...Թուրքիայի նախագահի ելույթից հետո Եգիպտոսի պատվիրակությունը չեղյալ է հայտարարել նախատեսված բոլոր հանդիպումները թուրքական պատվիրակության հետ...Իսկ ԵԱՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բադր Աբդել Աթան Էրդողանի ելույթը բնութագրել է "ստով ներծծված"...Թուրքական իշխանությունների հռչակած "ԶՐՈ" խնդիր հարևաների հետ ծչագիրը լրիվ իրագործվում է ,բայց հակառակ՝ԶՐՈ քանակությամբ հարևան,որոնց հետ թուրքերը չունեն խնդիրներ...
Հ.Գ.Հուսով եմ,որ ՀՀ նախագահի և Եգիպտոսի պատվիրակության դեմարշից հետո,Թուրքիային իր տեղը կդնեն նաև Իսրայելի,Սիրիայի,Իրաքի,Հունաստանի և Կիպրոսի պատվիրակները ևս...
Գագիկ Համբարյան