Ժամեր առաջ, Նյու Յորքում, ՄԱԿ-ի 69-րդ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, պատմական հանդիպում է տեղի ունեցել:
Հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Սա բրիտանա-իրանական բարձր մակարդակի առաջին շփումն էր 1979թ-ից հետո:
Երկու առաջնորդները կարևորել են երկկողմ հարաբերությունների բարելավումն ու անդրադարձել են միջազգային հրատապ խնդիրներին:
Քեմերոնն ու Ռուհանին համակարծիք են եղել, որ ՙՙԻսլամական պետություն՚՚ խմբավորումը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանն ու կարևորել են պայքարն ահաբեկչության դեմ:
Գնալով ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարը կարող է նոր հարթակ դառնալ Արևմուտքի ու Իրանի համագործակցության համար:
Սուրեն Սուրենյանց