Հանրության լայն շերտերին զարմացնեմ և ասեմ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելությում բացի «Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունից Սերժ Սարգսյանը նաև մի քանի էջանոց ծավալուն ելույթ է ունեցել։ Հասկանալով, որ այդքանը հաստատ չէիք լսելու ու առավել ևս չէիք կարդալու, ձեզ համար առանձնացրել եմ Սերժի ելույթի հիմանկան մեսիջները։

 


-Սերժն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց Հայոց ցեղասպանության մասին ու, որ մոտենում է այս ցավալի իրադարձության 100-րդ տարելիցը։ Նախագահը նշեց, որ սա ոչ միայն հայերի դեմ արված ոճրագործություն էր, այլև ողջ մարդկության և քաղաքակրթության դեմ արված հանցագործություն, որը պետք է ճանաչել և դրանով կանխել նմանատիպ դրսևորումները։ Նախագահը կարևոր և գեղեցիկ ժեստ արեց՝ անուն առ անուն շնորհակալություն հայտնելով այն երկրներից, որոնք ցեղասպանությունը ճանաչել են և ամոթանք տալով նրանց, ովքեր դա դեռ չեն արել։ Ամոթանք ու միջազգային բեմից հասցված շեշտակի ապտակն առաջին հերթին իհարկե ուղղված էր Թուրքիային, որն այս հարցում ջայլամի քաղաքականություն է վարում։ Սերժը շատ ճիշտ զուգահեռ անցկացրեց Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ու ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության միջև։

 


-Թուրքիայի վարյով անցնելու հաջորդ առիթը Հայ-Թուրքական արձանագրություններն էին, որի ժամանակ և հնչեց «Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը։ Նախագահը խոսեց այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություներում Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել, բայց Թուրքիան հստակ ասում է, որ կվավերացնի արձանագրությունները, եթե Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին։ Սերժը Թուրքերին հասկացրեց, որ հայրենիքի առուծախով զբաղվել չի պատրաստվում։ Սերժը նաև սպառնաց, որ նման իմպոտենտ կեցվածքը շարունակելու դեպքում հայ-թուրքական արձանագրությունները ընդհանրապես հետ կկանչվեն մեր խորհրդարանից ու այս հարցում կատակել չի կարելի։

 


-Սերժն անդրադարձավ նաև մեր ոչ բարով հարևան Ադրբեջանին ու հստակ ասաց, թե ով է մեղավորը, որ 20 տարուց ավելի է ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը տապալվում են։ Սերժն ընդգծեց, որ էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը հանրաքվեն է ու բերեց Շոտլանդիայի օրինակը, որն իսկապես ժողովրդավարության փայլուն դրսևորում էր։ Սերժն անդրադարձավ բեղավոր տառականի տարած հակասանիտարական քաղաքականությանը ու ասաց, որ նրա պատճառով ոչ միայն մեր տարածքային խնդիրները չեն լուծվում, այլև ադրբեջանի ժողովուրդն է տուժում։ Սերժը խոսեց նաև սույն տառականի՝ հայերին «թիվ մեկ թշնամի» կարգելու նախագծի մասին ու խոսեց սահմանին տիրող անհանգիստ վիճակի մասին։ Նա հստակ բացատրեց, որ զոհերի պատճառը կրկին սույն բեղավոր տառական Ալիևն է։

 


Մի խոսքով միջազգային այս բարձր արենայում տեսանք բավական պինդ բռունցքով ուժեղ նախագահ, ով ունակ է լավ թրաշել մեր հանդեպ սխալ թույլտվողներին։ Նախագահի ելույթը հագեցած էր արգումենտներով, ճիշտ շարադրված էր ու գրագետ էր։ Այս քանակի ապտակներ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էինք հասցրել մեր անհաջող հարևաններին։ Մի խոսքով, ընդհանուր առմամբ գոհ եմ։

 

 

 

Գևորգ Ալեքսանյան