Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում:
Նա Նյու Յորքի միլիարդատեր քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատմել է, թե ինչպես էր թագունին որգևորված, երբ նա հեռախոսով Նորին գերազանցությանը տեղեկացրել է շոտլանդական հանրաքվեի արդյունքների մասին: ՙՙՆա մլավում էր՚՚,- բրիտանական թագուհու ոգևորության մասին ասել է Քեմերոնն իր զրուցակցին:
Դե, մասնավոր զրույց է, ամեն ինչ կարող է պատահել՝ կասեն մարդիկ:
Իհարկե, մասնավոր զրույց է, սակայն այն այդպսին դադարել է լինելուց, քանի որ գաղտնի ձայնագրվել ու հրապարակայնացվել է Sky News-ի թղթակցի կողմից:
Մեծ Բրիտանիայի թագուհու հետ վարչապետի հետ զրույցները հրապարակման ենթակա չեն, ու հիմա Քեմերոնը հայտնվել է տհաճ իրավիճակում, որի հաղթահարումը, հազիվ թե, հնարավոր լինի մեկ ՙՙներողությամբ՚՚:
Սուրեն Սուրենյանց