«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը ամենից շատ «խփում» է խոշոր ձեռնարկատերերին: Այն ենթադրում է փոքր եւ միջին բիզնեսի համար նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը։ Գործող 3,5-ի փոխարեն այն կդառնա 1 տոկոս։ Ինչպես նաև օրենքը գործելուց հետո գործնականում անհնար կլինի շրջանառության իրական ծավալները ցույց չտալը:

 


ՓՄՁ-ները բողոքում են, քանզի ավելորդ փաստաթղթաշրջանառություն վարելը իրենց համար դժվար է և շատերը գիտեն, որ այդպես ստիպված կլինեն ավելի մեծ ու իրական ծավալներ ցույց տալ: Մյուս կողմից Խոշորները բացում են բազմաթիվ միջին սուբյեկտներ և դրանց միջոցով ստվերային գործունեություն են իրականացնում:

 

 


Կառավարությունն այս քայլով նպատակ է հետապնդում, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք:

 


Ակնհայտ է, որ այս իրավիճակում որոշ օլիգարխներ ջանք ու եռանդ չեն խնայի նոր օրենքի դեմ մարդկանց ընդվզելու համար: ԲՀԿ-ն քաղաքականացնելով հարցն' արդեն բացահայտ կերպով աջակցություն է հայտնել բողոքողներին: Տնտեսական խոշոր կորպորացիայի հոգեբանություն ունեցող այս կառույցը հերթական անգամ ներկայանում է որպես ժողովրդի պաշտպան' իրականում առաջ տանելով սեփական բիզնես շահերը:

 

 

 

Հայկ Դերզյան