Դու կարող է ստիպված լինես նույն ճակատամարտում մի քանի անգամ կռվել՝ հաղթելու համար:
-Չկա հասարակություն կոչվածը: Կան անհատ տղամարդիկ եւ կանայք, եւ կան ընտանիքներ:
-Ինձ համար կարեւոր չէ, թե ինչքան են խոսում իմ նախարարները, քանի դեռ նրանք անում են այն, ինչ ես եմ ասում:
-Ես ունեմ կնոջ այն հատկանիշը, որ «կպչում է» գործին եւ ավարտին հասցնում այն, նույնիսկ երբ բոլորը վեր են կենում եւ հեռանում են:
-Վարձատրվում է թշնամուն ճանաչելը, քանի որ մի օր գուցե դուք հնարավորություն ունենաք նրան ձեր ընկերը դարձնել:
-Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ասվի, դիմե՛ք տղամարդուն: Եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան արվի, դիմե՛ք կնոջը:
-Հարստությունը ստեղծելը չէ սխալ, այլ փողի նկատմամբ սերը՝ որպես այդպիսին (փողի նկատմամբ սերը՝ հանուն փողի):
-Ես միշտ անչափ ուրախանում եմ, երբ հարձակումը վիրավորում է, քանի որ մտածում եմ, որ եթե հարձակվում են անհատի վրա, ապա այլեւս ոչ մի քաղաքական փաստարկ չունեն:
-Ես արտասովոր համբերատար եմ՝ պայմանով, որ վերջիվերջո իմ ուզած ճանապարհով եմ շարժվելու:
-Ես համաձայնության քաղաքական գործիչ չեմ: Ես համոզմունքի քաղաքական գործիչ եմ:
-Պարտությու՞ն: Չգիտեմ՝ ինչ է նշանակում:
-Սովորաբար մարդու մասին կարծիք եմ կազմում առաջին 10 վայրկյանում եւ շատ հազվադեպ եմ փոխում այն:
-Հզոր լինելը նման է օրիորդ լինելուն: Եթե դու ստիպված ես մարդկանց ասել, որ դու այդպիսին ես, ուրեմն դու այդպիսին չես:
-Ցանկացած կին, որ հասկանում է տան/ընտանիքի կառավարման խնդիրները, ավելի մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն:
-Ես սիրում եմ փաստարկներ: Ես սիրում եմ բանավեճ: Ես ոչ մեկից չեմ ակնկալում նստել եւ համաձայնվել իմ հետ. դա չէ նրանց աշխատանքը:
-Դու պետք է կարգապահ լինես՝ կատարելու համար այն, ինչ ճիշտ եւ կարեւոր ես համարում: Չնայած որ դժվար է, բայց դա է դեպի հպարտություն, ինքնագնահատում եւ անձնական բավարարվածություն տանող բարձր ճանապարհը:
Սանասար Կարապետյան