1. Դեռ դպրոցական տարիներից Պուտինը վայելում էր հակառակ սեռի համակրանքը: 5-րդ դասարանից արդեն համբուրվում էր աղջիկների հետ և անգամ եղել է միակողմանի սիրային պատմության հերոս: Նրա համադասարանցին՝ Օկսանա Լապշովան, տեսնելով, թե ինչպես է Պուտինը համբուրվում մեկ այլ աղջկա հետ՝ խաբար էր տվել դասղեկին: Ի դեպ, դպրոցում Պուտինը այդքան էլ լավ չէր սովորում և 3-ներ էր ստանում քիմիայից, ֆիզիկայից, հանրահաշվից և երկրաչափությունից:
2. Դեռ մանկուց Պուտինը շատ էր սիրում հետախույզների մասին ֆիլմեր նայել և երազում էր պետանվտանգության համակարգում աշխատելու մասին: Նրա երազանքն ի կատար ածվեց 1975 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո: Համալսարանական քվոտայով նա աշխատանք ստացավ ՊԱԿ-ում:
3. ՊԱԿ-ում Պուտինի կեղծանունը «Ցեց» էր:
4. 1974 թվականին Պուտինը վիճակախաղով իր առաջին մեքենան է շահել: Դա Զապորոժեց էր, որն այն տարիներինն բավականին հարգի մեքենա էր:
5. 1985-1990 թվականներին նա աշխատել է ԳԴՀ-ում՝ Դրեզդենի ընկերության տան ղեկավարի պաշտոնի շղարշի ներքո՝ ծավալելով հետախուզական գործունեություն:
6. Գրաֆոլոգները, ովքեր ուսումնասիրել են Պուտինի ձեռագրությունը, պնդում են, որ նա այդքան էլ համբերատար չէ մարդկան հոգեբանությունը հասկանալու հարցում, առավել ևս՝ կանանց: Նա շատ համառ է չզիջող է, ինչպես նաև շատ քննադատական՝ ամբողջ աշխարհի, մարդկանց, ինչպես նաև սեփական անձի հանդեպ:
7. 1983 թվականի հուլիսի 28-ին Պուտինն ամուսնացավ Լյուդմիլա Պուտինայի հետ: Զույգը երկու աղջիկ ունի՝ Մարիա (1985) և Կատերինա (1986):
8. Մի անգամ դպրոցում Պուտինը գրազ եկավ, որ կարող է 20 էկլեր ուտել և պարտվեց՝ չկարողանալով 14-ից ավել ուտել:
9. Պուտինը մի ամբողջ կենդանաբանական այգի ունի, որը բաղկացած է հիմնականում կենդանիներից, որոնք իրեն նվիրել են. 4 շուն (լաբրոդոր, երկու պուդելներ, կարակաչան), այծ՝ իր ուլիկի հետ և գաճաճ ձիուկ:
10. Վլադիմիր Պուտինը ունի սպորտի վարպետի կոչում ձյուդո և սամբո սպորտաձևերում: Նա եղել է Լենինգրադի ձյուդոյի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի մրցանակակիր, բազմիցս հաղթել է ԲՈՒՀ-ական մրցումներում: Պատանեկան տարիներին 11 տարի նրան մարզել է Անատոլիյ Ռախլինը, ով հետագայում ձյուդոյի կանանց հավաքականի մարզիչն էր:
Սանասար Կարապետյան