Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը ի վերջո չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան:


2009-2013 թվականներին Հայաստանում Ռուսաստանը ներկայացրած դեսպան Կովալենկոն իր սպառնալիքները հնչեցրել է Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով կազմակերպված ասուլիսի ընթացքում:


Տեսեք՝ մեր ժողովրդի ու պետության հասցեին ինչ տոնով ու ցինիզմով է խոսում միջին կարգի մի դիվանագետ, Կրեմլի մի քուչիկ ու պատկերացրեք՝ ինչ է սպառնում մեզ, երբ մենք ամբողջովին հայտնվենք Ռուսաստանի ճիրաններում:


Եվրասիականացված Հայաստանը դառնալու է խոպան տարբեր կալիբրի կիսիլյովների ու կովալենկոների համար. սրանք գալու են, ցուցումներ են տալու իրենց հայկական վասալներին, հոխորտալու են բոլորիս վրա:


Բայց ինձ մի հարց, այնուամենայնիվ, հետաքրքրում է:


Հայաստանի ղեկավարությունը, կարծես թե, ինքնակամ ու պիոներական խանդավառությամբ ձգտում է դեպի ԵԱՏՄ ու անդամակցությունը տեղի չի ունենում կամ ձգձգվում է Երևանից անկախ պատճառներով:
Ենթադրաբար, Կրեմլում Հայաստանի իշխանությանը չեն վստահում՝ չնայած հրապարակավ արտահատված նրանց հավատարմության երդումներին:


Կնշանակի ինչ-որ բան կատարվում է, որի պատճառով Մոսկվայում մեր իշխանությանը չեն վստահում:
Վարկածներն, անկեղծ ասած, երկուսն են՝ գոնե տեսանելի հարթության վրա:


Ես մտածում եմ, որ Երևանը տապալել է Մինսկի խմբի համանխագահության ձևաչափը փոխելու ռուսական նախագիծը, ինչը Կրեմլին թույլ կտար՝ ավելի ամրապնդվել մեր տարածաշրջանում:


Մոսկվային ակնհայտորեն դուր չի գալիս, որ հայկական կողմն ընդունում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի սեպարատ միջնորդական նախաձեռնությունները:


Բացի այդ, վերջին շրջանում Սարգսյանը մի քանի պրակտիկ քայլ է արել արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ. մասնակցություն ՆԱՏՕ-ի, իսկ այսօր նաև ՄԱԿ-ի գագաթաժողովներին:


Նույնիսկ էս կարգի ինքնուրույնությունը Մոսկվայում չեն հանդուրժում՝ քսի տալով իրենց քուչիկներին...

 

Կից նյութն՝ այստեղ

 


Սուրեն Սուրենյանց