Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում սպիտակ վագրը հոշոտել է իր տարածքում հայտնված դեռահաս տղային: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին: Արյունոտ տեսարանին ականատես են եղել տասնյակ մարդիկ: Տղան, ցանկանալով ավելի լավ տեսնել վայրի կենդանիներին, պատահաբար ընկել է: Նրան նկատելով՝ սպիտակ վագրն անմիջապես վազել է դեպի տղան: Վախեցած դեռահասը սկսել է նրան խփել քարերով, որից հետո կենդանին հարձակվել է նրա վրա: Կենդանին քարշ է տվել տղային շուրջ 10 րոպե՝ մինչև կենդանաբանական այգու աշխատակիցները շեղել են նրա ուշադրությունը հում մսով և փակել վանդակում: Բայց, դժբախտաբար, այդ ժամանակ տղան արդեն մահացած էր: Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: