Ինչպես արդեն հայտարարել է Քառյակը, հոկտեմբերի 10-ին կայանալու է առաջին հանրահավաքը, որին կմասնակցեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և Ժառանգությունը, Դաշնակցությունը հայտնի պատճառներով հրաժարվել է մասնակցել հավաքին:
Մասնակցության հարցը հստակեցված է, օրը նշանակված, բայց կա ևս մեկ հետաքրքրական հարց, արդյո՞ք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կմասնակցեն Քառյակի անդամ երեք քաղաքական ուժերի ղեկավարները, հատկապես հետաքրքիր կլիներ տեսնել ելույթ ունեցողների հարթակին Գ. Ծառուկյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, և ընդհանրապես, լսել նրանց ելույթները, հայտարարությունները, մոտեցումները: Կարծում եմ դրա հնարավորությունը դեռ կստեղծվի, բայց ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 10-ին հանրահավաքին չեն մասնակցի վերը հիշատակված առաջնորդները:
Մարատ Ստեփանյան