Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, համաձայն որի' առևտրականները պարտավոր են ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ:

 


Հասկանալի է, որ ցանկացած օրենք, որը վերահսկիչ նոր կանոններ է սահմանում, գործատուները ընդունում են բացասական: Նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհում: Եթե հարցին մակրոտնտեսական տեսանկյունից նայենք ու չքննարկենք միայն լոկալ շահեր, ապա պարզ է դառնում, որ նոր օրենքը ստվերի դեմ պայքարի նոր որակ է ստեղծելու: Շուկայում մեծ տոկոս են կազմում խոշոր և միջին բիզնեսի համագագործակցությունը:

 

 

Գործնականում անհնար է խոշորին դուրս բերել ստվերից' ընդունելով միայն այնպիսի օրենքներ, որոնք կշրջանցեն փոքր ու միջին բիզնեսը:

 

 

 

Տիգրան Խաչիկյան