Այս լուսանկարներում պատկերված է Դեր Զորում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցին:
Եկեղեցին այսպիսի տեսք ուներ՝ մինչև ծրագրաված ձևով ոչնչացվեց ՙՙԻսլամական պետություն՚՚ կոչվող խմբավորման ահաբեկիչների կողմից:


Մինչև վերջերս պաշտոնական Անկարան սերտ հարաբերություններ է ունեցել այս խմբավորման հետ, սակայն առայժմ որևէ դատապարտող խոսք չի ասել եկեղեցու ոչնչացման առթիվ:


Արդ, կարող ենք մտածել, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակի կապ ունի կազմակերպված ոճիրի հետ:


Գուցե այս կերպ՝ Անակարան անուղղակի պատասխանում է նախագահ Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի հրավերին, որով առաջարկվել էր գալիք Ապրիլ 24-ին ներկա գտնվել Երևանում ու առերեսվել սեփական պատմության հետ...

 

 

Սուրեն Սուրենյանց