Դեր Զորի Հայկական եկեղեցու պայթեցումը նախատեսված էր թուրքիայի կողմից:Բացատրեմ թե ինչու:
Հայկական եկեղեցու պայթեցումը Իսլամիստների քողի տակ մուսուլամանական թուրքիայի կողմից Հայաստանին ու Հայ ժողովրդին ահաբեկելու համար նախապատրաստված խաղ էր:


Ըստ ձեզ, ինչու՞ այդ վանդալիզմը հենց ՀՀ անկախության օրը տեղի ուեցավ, և ինչու հենց Այդ եկեղեցին:
Առաջին հերթին՝ ցեղասպան թուրքիային ձեռնտու էր ոչնչացնել մի եկեղեցի, որը կառուցված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին , առավել ևս երբ այն իր մեջ պարունակում է Եղեռնը ապացուցող բազմաթիվ լուրջ ապացույցներ, սկասծ վավերագրերից միչև մարդկային մարմնի մասունքներ:


թուրքերը լավ են հասկանում, որ Եկեղեցին կրկին կկառուցվի, իսկ մասունքների պահով, նրանք մեծ հաջողության հասան:


Իսկ թե ինչու՞ իսլամիստները հանձն առան այդ բավականին «պատասխանատու գործը», ինձ թվում է բոլորին պարզ է:

Իսլամիստների մուտքը սիրիա մեծամասամբ կատարվում է թուրքիայի սահմանով, իսլամիստներին զենք զինամթերքով ապահովող պետությունը թուրքիան է:


Թուրքիան տգետ պետություն է, չնայած նրան որ էրդողանը կրթված սրիկա է, նա չի հասկանում իսլամիստների տարածքային նկրտումների տեսլականը, կամ հասկանում է, բայց մտածում է որ նրանք այդքան չեն հասցնի:


Բայց մի բան հաստատ շուտով թուրքիա պետության փոխարեն կտեսնեք Հայաստան և քուրդիստան:

 

 

Գևորգ Գյուլումյան