Երկու օր առաջ, Բաքվում տեղի է ունեցել նոր «Հարավային գազային միջանցք» նախագծի հանդիսավոր հիմնարկեքի արարողությունը: Այդ արարողությանը Ալիևից բացի մասնակցել են նաև Բուլղարիայի նախագահը, Վրաստանի, Հունաստանի, Մոնտենեգրոյի վարչապետները, Թուրքիայի, Ալբանիայի էներգետիկայի նախարարները: Հանդիպման ընթացքում հեռուստակապով նրանց է միացել Ժոզե Մանուել Բարոզոն' ողջունել և հաջողություններ մաղթել, ծրագիրը համարելով 21-րդ դարի ամենակարևոր նախագծերից մեկը:
Այդ ծրագրով, ինչպես գիտեք, գազը «Շահ Դենիզ» հորատանցքից պետք է հոսի Եվրոպա' Վրաստանի, Թուրքիայի տարածքով:
Փաստորեն հերթական անգամ Ադրբեջանը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Ռուսատանին…Ադրբեջանը մտածված, սառնասրտորեն, հետևողական օգնում է Եվրամիությանը Ռուսատանին մեկուսացնելու գործում և թիկունքից հարվածում նրան: Սա Ռուսաստանին գոտկատեղից ներքև, ուղիղ, անվրեպ երկու ոտքերի արանքում հարված էր…
Եթե Ռուսատանը հանգիստ տարավ այս հարվածը, ապա նա Ղրիմից հետո ձեռք բերած հեղինակությունը լրիվ կկորցնի, կդառնա իզգոյ, վերջնականապես մեկուսացված, ջախջախված…Ջախջախված տնտեսապես և բարոյապես: ԵՏՄ-ն էլ միանշանակ հավանաբար կձախողվի կամ հեռանկար չի ունենա:
Ռուսները պետք է հակաքայլ մտածեն, լրջորեն մտածեն, հակառակ դեպքում դառնալու են «չմո», ով հասնի տշելու է…Պետք է Ալիևի ականջները քաշել վերջապես կամ հետույքին հասցնել…
Միայն Աստված ոչ անի մեզ խառնեն այդ «գործընթացին»…
Ռոբերտ Մելքոնյան