Ըստ վիճակագրության՝ Եվրոպայում ծնող են դառնում 29 տարեկանում, նախկին ԽՍՀՄ-ի երկրներում՝ միջինը 20 տարեկանում, իսկ Հնդկաստանում՝ 19-ում:
***
Ամուսնական երդումը համբույրով ամրապնդելու սովորությունը գալիս է Ռուսաստանից:
***
Տղամարդիկ ալկոհոլը ավելի լավ են մարսում, քան կանայք: Տղամարդու օրգանիզմը 62%-ով կազմված է ջրից, այն ժամանակ երբ կանացի օրգանիզմը՝ 52% ջուր է պարունակում: Դա նշանակում է, որ ալկոհոլը տղամարդու օրգանիզմում նոսրանում է 10%-ով ավելի շատ, քան կանացի օրգանիզմում: Բացի այդ՝ տղամարդիկ ունեն ավելի շատ լյարդային ֆերմենտներ, որոնք քայքայում են ալկոհոլը ավելի արագ:
***
Կաթնասունների գրեթե բոլոր տեսակների մոտ էգերն ավելի երկար են ապրում, քան արուները:
***
Էրոտիկ բնույթի պատկերացումների ընթացքում տղամարդկանց մոտ ամեն ինչ սկսվում և հանգում է կնոջ մերկ մարմնին կամ դրա մասերին, իսկ կինը մի ամբողջ սցենար է գծում՝ սիրային խաղով, զարգացմամբ, կուլմինացիայով ու ավարտով: