Հետաքրքիր դիսկուսիա տեղի ունեցավ այսօր տնտեսագիտական համալսարանում, որտեղ էկոնոմետրիկայի դասի էի: Դասախոսը շատ մանրամասն բանաձևերի միջոցով բացատրում էր ռուբլու կախվածությունը միջազգային շուկայում նավթի գներից: Ինձ վաղուց մի հարց էր հետաքրքրում, որի պատասխանը ես փորձեցի ստանալ:


-Ինչու գիտնական տնտեսագետները որպես կանոն սեփական բիզնես չեն անում?


-Մենք մաթեմատիկոսներ ենք, մենք կարողանում ենք լավ հաշվել, սակայն խուսափում ենք մեր հաշվարկները կյանքում կիրառել:

 

-ինչու եք խուսափում?


-Վախենում ենք հաշվարկների մեջ սխալվենք:


-Բայց ուրիշները Ձեր հաշվարկներով բիզնեսներ են անում ու հարստանում:


-Ուրիշները ռիսկի են դիմում:


-Դուք էլ դիմեք, չէ որ դրանք Ձեր հաշվարկներն են:


-Մեր հաշվարկները հնարավորություն են տալիս հիմնավորված քայլեր անել: Եթե Էկոնոմետրիկա լավ սովորեք ԵՐԲԵՔ ՉԵՔ ՊԱՐՏՎԻ բիզնեսում:


-Բայց ես չեմ ուզում ԵՐԲԵՔ ՉՊԱՐՏՎԵԼ: Ես ցանկանում եմ ՀԱՂԹԵԼ:

 

 

Նարեկ Մալյան