.ՄԻ ՍՊԱՆԻՐ
Աստվածաշնչյան պատգամներից մեկն է.

Մի հուսահատված կին եկավ գինեկոլոգի մոտ և ասաց._ Բժի'շկ, ես շատ լուրջ խնդիր ունեմ, հուսահատված եմ ու Ձեր օգնության կարիքն ունեմ... իմ փոքրիկը դեռ մեկ տարեկան էլ չկա, բայց ես նորից հղի եմ...չեմ ուզում,որ նրանք գրեթե նույն տարիքի լինեն..._ Լա'վ, իսկ դուք ի՞նչ առաջարկ ունեք,_ հարցրեց բժիշկը:_ Ես ուզում եմ,որ դուք ընդհատեք հղիությունս,_ ասաց կինը:Բժիշկը մի փոքր մտածեց և ասաց._ Կարծում եմ' ես ավելի լավ լուծում ունեմ...

 

դա ավելի քիչ վնաս կպատճառի ձեր առողջությանը:Կինը ժպտաց, կարծեց, թե բժիշկը կկատարի իր խնդրանքը...Իսկ բժիշկը շարունակեց._ Ես ահա թե ինչ կառաջարկեմ... որպեսզի չխնամեք երկու երեխային միանգամից, եկեք սպանենք ձեր այն երեխային,ով արդեն կա... այն դեպքում դուք մի փոքր կհանգստանաք, քանի դեռ չի ծնվել ձեր մյուս փոքրիկը... դե դուք ցանկանում էիք սպանել ձեր զավակին, այնպես չէ՞, այդ դեպքում տարբերություն չկա,թե որ մեկն է մահանալու....

 

Կինը սարսափած բացակաչեց._ Ո'չ, բժի'շկ, ինչպիսի սարսափ... սպանել երեխայի՞ն. դա հանցագործություն է..._ Համաձայն եմ,_ ասաց բժիշկը,_ բայց, իմ կարծիքով, դուք հենց դրա համար էիք եկել ինձ մոտ, ես էլ ձեզ տարբերակ առաջարկեցի:... Բժիշկը ժպտաց... հասկացավ, որ հասավ իր նպատակին...Նա համոզեց երտասարդ մորը, որ չկա տարբերություն ծնված և չծնված երեխաների սպանության մեջ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ..

 

 

Էլիզա Գևորգյան