Արտագաղթողների մասին.
Երբեք ինձ ազգակից չեմ ընդունել ու չեմ էլ ընդունի այն մարդկանց, ովքեր Հայաստանը լքում են առհավետ ու ասում են, որ ինչ էլ լինի հետ չեն գալու, որ սա ապրելու տեղ չի ու մի շարք նման դատարկամտություններ:
Դե հիմա բռնվեք.
Էն մարդիկ, որ ստեղից գնում են ու գնում են առհավետ, անունն էլ դնում են, որ հիասթափվել են պետությունից ու էլ չեն ուզում հայրենի հողում ապրեն, թեկուզ և պատերազմ էլ լինի հետ եկացող չեն, լավ կանեն ազգությունն էլ փոխեն ու մոռանան, որ հայ են:Հայն իր հողը երբեք հավետ չի լքել ու չի լքի: Հենց մահանալուց են լինում վերջին խոսքն էսա. ինձ իմ հողում թաղեք. էս Ձեր համար գերեզմանոց չի: Էս հողը սովոր է իր գիրկն ընդունել հերոսների, ովքեր կյանք են տվել էս հողի համար, ոչ թե նրանց ովքեր դրսում ապրելով կյանքն են արել ու ամեն պատեհ-անպատեհ առիթով քննադատել հայրենիքը: Երբ թողնում գնում եք երկրից արտագնա աշխատանքի, Ձեր ընտանիքը պահելու համար, էդ ընդհանրապես չի նշանակում, որ հենց ոտքներդ պնդացավ պարտավոր եք Ձեր ընտանիքին, Ձեր հետ տանել:Սխալ եք անում:
Գնացեք աշխատեք, գումար ուղղարկեք Ձեր երեխեքին ստեղ պահեք:Հասկացե՛ք, դատարկում եք էս երկիրը, սարգում եք չոլ: Նայում էս. երեխեքին դեռ փոքր՝ մինչև 10-12 տարեկան, բռնում տանում են արտասահման: Հարցին, թե խի՞ եք տանում լսում ենք էս պատասխանը. առանց իրենց չեմ կարող: Ծնողական սերն ուրիշ է հասկանում եմ, բայց Դուք նայեք ինչ եք անում. էդ երեխուն իր մանկության լավ տարիներից կտրում տանում եք ձեր մոտ ինչա Ձեր հետ ապրի: Էդ երեխուն կտրում եք իր ընկերներից, իր բարեկամներից, իր շրջապատից: Երբևէ Ձեզ հարց տվել ե՞ք. բա, որ երեխես մեծացավ ի՞նչ ունի պատմելու թոռներիս, էն որ օնլայն խաղերում ռեկորդներա խբել: Ձեր երեխեն պտի խոխոլի հետ խաղա-մեծանա՞:
Էդ երեխուն կտրում եք իրա ամենալավ տարիներից գցում եք օտարության մեջ ասում եք համակերպվի. ինչո՞վ համակերպվի, որ ընկեր չունի, թե՞ սկսի սովորել դրսի անողնաշարներից անմարդկային վերաբերմունքը:Մեր ջանով-ղուրբավոն ազգը թողած, որտեղ երեխեն մեծանալով դառնում է ավելի լավը, վայելում պապու-տատու անմնացորդ սերը, Դուք էս ամենինչի վրա թքած ունենալով բռնում կտրում գցում եք արտասահմանի քուչե՞քը, ասում եք. ստեղ երեխես կարա ավելի լավ մեծանա, ստեղ ես իրան կարամ ավելի լավ պահեմ:Սխալվում եք. երջանկությունը փողի մեջ չի, էնել դեռ երեխաների համար:Երեխուն, որ տանում եք գոնե իրան երբևէ հարցրել ե՞ք. բալես դու նախընտրում էս ընկերներիդ հետ ստեղ մնաս, թե՞ պապայի հետ արտասահմանում պլանշետ գրկես:
Խ՞ի եմ ասում պլանշետ, քանի որ մեծ մասը ընդհանրապես դուրս էլ չեն իջնում ու էդ նրա համար, որ ծնողն իր երեխու վրա դողումա, մտածում է. հանկարծ տեղացիները չտենան ստեղից չի նեղեն: Էդքան,որ հասկանում եք թողեք ստեղ մեծանա Ձեր զավակը: Տանում եք արտասահման պլանշետը, կամ նման մի ուրիշ զիբիլ տալիս եք ձեռքը ասում եք. զբաղվի, հենց գնանք Հայաստան ընկերներիդ կտեսնես. ի՞նչ ընկեր, տարին մեկ կամ 2 նագամ մեկին տեսնելով մնու՞մ են ընկերներ: Կամ տղա երեխուն փախցնում եք, որ չծառայի: Խի՞, էս իրա հողը չի՞, թե՞ ինքը Զինվորից լավ տղայա:
Հիմա արտասահմանում սաղ կյանք կայֆավատ լինողներին էլ, Բանակից իրանց երեխեքին փախցնողին էլ տրամաբանական հարց. Որ պատերազմ սկսեց թուրքն եկավ պապերիդ գերեզմանը պղծեց(բոլոր իմաստներով էլ կարող եք հասկանալ) էդ ձեզ դուր կգա՞, թե պետքա էլի լեզվի փաթաթան դառած արտահայտությունը ասեք. կառավարությունը կառավարություն չի, խի՞ չի պահում:Բա եկեք պահեք, բա ուրե՞ք: Ձեր երեխեքին տանում եք երկրից ծառայող էլ չի մնում, ստիպված խնդիրներ ունեցողին են տանում Բանակ դրանից էլ ոգևորված սկսում եք Բանակին կպնել, հա բա Ձեր առողջ երեխու մատը փուշ մտնի սուգ պտի կապեք: Դուք տենց մամայի բալա մեծացրեք:
Պոստերում մարդ չի մնացել ու հետո էլ, որ Զինվոր ենք կորցնում միանգամից սկսում եք փնովել, դե թող Ձեր ու Ձեր նմանների տղեքը գան պոստերում անխտիր կանգնեն տենանք ազերին ռիսկ կանի էդքան հայի դեմ հելնի՞:Ամեն զոհված Տղու արյունը Բանակից փախնողի խղճին պտի մնա: Երբ որ կգաք հետներս պետք եղած ժամանկ հավասար կկռվեք, այ էդ ժամանակ նոր արդեն հանգիստ իրավունք կունենաք ինչոր մեկին փնովել ու հատկապես Բանակին:Ձեր նմանները, եթե մի քիչ շատ լինեն, Ես վախում եմ որ էս մի թիզ հողնել կկորցնենք:
Ձեզ թվում է Ես չե՞մ ուզում ապրեմ մեծ քաղաքներում, ինչպես Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Մոսկվան, Փարիզը:Ուզու՛մ եմ, բայց ինձ սպանեն էլ Ես իմ ընկերությունը, իմ բարեկամությունը, երբեք չեմ փոխի փողի հետ: Թող գոյատևեմ իրանց կողքին լինելով, բայց չապրեմ մուլտիմիլիաների կյանքով օտարության մեջ:
Ամեն մեկդ Ձեր գնալով մեր վիճակն եք վատացնում ու հետո ասում թանկությունն է պատճառը: Պարզ բան. բիզնեսմենը սովոր է ստանալ հստակ եկամուտ ու հետո հենց զգում է եկամուտը պակասում է, սկսում է գինը բարձրացնել:Հետո սրանից ոգևորված էլի եք արտագաղթում, դե հետո էլի են գինը թանկացնում, հետո էլի, էլի, էլի...
Գարգեհին Նժդեհը լավ խոսք ուներ.
-Մահացեք այնպես, որ Ձեր մահն էլ ծառայի հայրենիքին:
Աշոտ Այվազյան